Ունենք գյուղացիական տնտեսությունները զարգացնելու լավ հնարավորություն, որին պետությունը աջակցելու է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 17, 24News

l-gHYLiQnohl

Արցախի շրջափակման պայմաններում, երբ Հայաստանի Հանրապետության հետ հումանիտար կապը և սահմանափակ քանակի բեռնափոխադրումներն իրականացվում են բացառապես ռուս խաղաղապահների միջոցով, Արցախի Հանրապետության շրջանների բնակիչները զարկ էին տվել գյուղատնտեսությանը և այսօր արդեն ունենք տեղական մրցունակ գյուղմթերք, որը իրացվում է շուկայում: Այս մասին գրում է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։

«Գյուղմթերքի իրացումն առավել արդյունավետ կազմակերպելու և գյուղերից շրջկենտրոններ ու մայրաքաղաք տեղափոխելը հեշտացնելու նպատակով պետությունը, ի դեմս գյուղատնտեսության նախարարության և շրջանների վարչակազմերի, պատրաստակամ է ցուցաբերելու առավելագույն աջակցություն:

Այդ գործընթացում խնդիրների առնչվելու դեպքում քաղաքացիները կարող են դիմել ինչպես շրջանների վարչակազմերի ղեկավարներին, այնպես էլ ԱՀ գյուղատնտեսության նախարարությանը»:

--00—ՅՄ