Ապրանքների մանրածախ վաճառքի գների կոպիտ խախտումներ են արձանագրվել Մարտակերտում․ Արցախի պետնախարար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 24, 24News

347227771_966367424396377_5854525535437384611_n

Արձագանքելով 21.05.2023թ. ԱՀ Մարտակերտի շրջան կատարված այցի ընթացքում քաղաքացիների կողմից բարձրաձայնված խնդիրներին, Արցախի շրջափակման ընթացքում կիրառվող սահմանափակումների և ապրանքների շրջանառության հատուկ կարգի պատշաճ կիրառության նկատմամբ հսկողություն և վերահսկողություն իրականացնելու պարտականությունը կրող պետական մարմինների ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում տրվել են ապրանքների մանրածախ վաճառքի գները վերահսկելու նպատակով անհապաղ համայնքային այցեր կազմակերպելու հանձնարարականներ: Այս մասին հայտնում է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։

«Խորհրդակցությունից հետո ԱՀ պետական եկամուտների և պետական տեսչությունների կոմիտեների աշխատակիցների կողմից ստուգումներ են նախաձեռնվել Մարտակերտի շրջանում, որի շրջանակում ապրանքների մանրածախ վաճառքի գների կոպիտ խախտումներ են արձանագրվել Մարտակերտ քաղաքում, Մարտակերտի շրջանի Վանք, Առաջաձոր և Քոլատակ համայնքներում, որոնց առնչությամբ հարուցվել են վարչական վարույթներ:

 Համայնքային ստուգայցերը շարունակվում են»։

--00—ՅՄ