Չնայած անսահման ցավին՝ անհայտ կորած ազատամարտիկների ծնողների ամենամեծ մտահոգությունը Արցախն է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, 24News

պետնախարար

Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը հաղորդում է, որ հանդիպել է անհայտ կորած ազատամարտիկների ծնողների հետ․

«Այսօր հանդիպել եմ արցախյան պատերազմներում անհայտ կորած ազատամարտիկների ծնողների հետ: Տեղում քննարկել ենք մի շարք հարցեր, լսել եմ նրանց մտահոգություններն ու առաջարկները, սակայն ուզում եմ հատուկ ընդգծել, որ չնայած այն անսահման ցավին ու տառապանքին, որի հետ ապրում են անհայտ կորած ազատամարտիկների ծնողները, նրանց կողմից ներկայացված ամենամեծ մտահոգությունը վերաբերում էր Արցախի Հանրապետության անվտանգությանն ու մեր ժողովրդի ապագային:

արցախի պետնախարար

Հավաստիացնում եմ, որ իմ ողջ գործունեության ընթացքում ձեռնարկելու եմ բոլոր հնարավոր միջոցները հանդիպման ընթացքում ներկայացված խնդիրները լուծելու և առաջարկները իրականություն դարձնելու համար»,- գրել է նա:

--00—ՍՊ