Ջանջուղազյանը բանկերում 10 ավանդ ունի, «Կարբի ջրհոս» ՀԷԿ-ի բաժնետերն է, կինը՝ Հայէկոնոմբանկի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 10, 24News

ատոմ

Ատոմ Ջանջուղազյանը պետական համակարգում աշխատում է 1991 թվականից՝ շուրջ 32 տարի։ 1999-2016թթ նա զբաղեցրել է Ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետի պաշտոնը, 2016-2018թթ․՝ նախարարի առաջին տեղակալի պաշտոնը։ 2018-2021 թթ Ատոմ Ջանջուղազյանը պաշտոնավարել է որպես Ֆինանսների նախարար, իսկ 2022 թվականի մարտի 2-ին ընտրվել է ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահի պաշտոնում։

Iravaban.net-ը Ձեզ է ներկայացնում Ատոմ Ջանջուղազյանի և նրա ընտանիքի գույքն ու եկամուտները՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին ներկայացրած հայտարարագրերի համաձայն։

2021 թվականին՝ Ֆինանսների նախարարի պաշտոնը դադարեցնելիս Ատոմ Ջանջուղազյանը հայտարարագրել է․

  • անհատական բնակելի տուն – Երևանում՝ Աջափնյակ վարչական շրջանում, միանձնյա սեփականություն, գնված 2008 թ․,
  • բնակարան – Կոտայքի մարզում՝ Ծաղկաձորում, միանձնյա սեփականություն, նվիրատվություն՝ ստացված 2015 թ․,
  • Mitsubishi Outlander 2.9L մակնիշի ավտոմեքենա – 2011 թ թողարկման, գնված 2014 թ․,
  • 5,500,000 դրամ՝ բանկային ավանդ,
  • 4,725,023 դրամ՝ բանկային հաշիվներում,
  • 5,500,000 դրամ՝ կանխիկ,
  • 25,000 դոլար՝ կանխիկ,
  • 15,000 եվրո՝ կանխիկ,
  • 12,719,529 դրամ եկամուտ՝ ստացված աշխատավարձից,
  • 2,000,000 դրամ եկամուտ՝ ստացված «Կարբի ջրհոս» ՀԷԿ-ում ունեցած շահաբաժնից,
  • 438,944 դրամ եկամուտ՝ ստացված տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոսագումարից։

Նշված է նաև, որ «Կարբի ջրհոս» ՀԷԿ-ում ունեցած շահաբաժինը հավատարմագրային կառավարման է հանձվել 2018 թ․ հունվարի 18-ից։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։ 

--00—ՍՊ