Քեմալ Քըլըչդարօղլու․ «Դու ինձ սիրես, թե չսիրես, բայց որոշումդ տնտեսության համար կայացրու»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 24, 24News

932228d3-b6c8-422b-b05d-8c0c2eb5e16f.jpg

Թուրքիայում քեմալական և գլխավոր ընդդիմադիր ուժ հանդիսացող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն, ով հանդիսանում է նաև «Ազգ» դաշինքի միանական թեկնածուն, մայիսի 23-ին կոչով դիմել է ընտրողներին։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։

Twitter-ի գրառման մեջ Քըլըչդարօղլուն ընտրողներին հռետորական հարց է տվել՝ արդյոք իրենք կփրկեն տնտեսական ճգնաժամ ապրող Թուրքիան, թե անդունդը կգլորեն։ Ուստի պահանջել է, որ բոլոր նրանք, ովքեր սիրում են իրենց հայրենիքը, մասնակցեն քվեարկությանը։

Իսկ գրառմանը կից տեսանյութում ասել է հետևյալը․ «Դու ինձ սիրես, թե չսիրես, ես դա ընդունում եմ, բայց որոշումդ տնտեսության համար կայացրու։ Սրանց գալու դեպքում 1 դոլարին համարժեք լիրան 30-ի կհասնի։ Մի՛ մոռացիր, այդ ձայնը ինձ չէ, այլ ինքդ քեզ համար տու՛ր։ Այն մարդը, ով սիրում է իր հայրենիքը, թո՛ղ գնա քվեարկության»։

Հիշեցնենք, որ Twitter-ում  ավելի վաղ կատարած մեկ այլ գրառմամբ՝ Քըլըչդարօղլուն մայիսի 28-ին կայանալիք նախագահական ընտրությունների 2-ր փուլին մասնակցելու կոչով դիմել էր շուրջ 8 մլն թուրք ընտրողի, ովքեր չէին քվեարկել ընտրությունների 1-ին փուլում։

--00—ԶՀ