ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19, 24News
«Թուրքիայի հետ հարաբերություններից շահելու են մի քանի հոգի, իսկ երկիրն ու տնտեսությունը կործանվելու են»,- 24TV-ի հետ հարցազրույցում նշեց երգիչ, Հայաստանի վաստակավոր արտիստ Մրոն՝ Արսեն Գրիգորյանը՝ անդրադառնալով Հայաստանի և Թուրքիայի միջև ստեղծվելիք հնարավոր հարաբերություններին։
«Եթե թուրքական ներդրումներ մտան Հայաստան, մենք հայտնվելու ենք Բաթումիից ավելի վատ վիճակում։ Հասկացանք, ընտրություններում հաղթել է այս իշխանությունը, բայց դեռ չի նշանակում, որ ամեն հարցում ճիշտ է, հակառակը, մեծ մասամբ սխալ է։ Հնարավոր է նոր պատերազմ լինի, բայց մենք չգիտենք, թե ինչ ուղղությամբ պետք է տանենք մեր պաշտպանական ռազմավարությունը։ Մեր անձնական, խմբային շահերը մի կողմ դնենք և համախմբվենք մի օրակարգի շուրջ։ Արթնանանք, տե՛ր կանքնենք մեր ազգային և պետական իրավունքներին։ Մենք պարտավոր ենք արժանի լինել մեր զինվորին, թափված ամեն կաթիլ արյանը»,- հավելեց վաստակավոր արտիստը։
Մանրամասները դիտեք տեսանյութում։
--00--ԱՀ