Սոթքում թուրքը մռութին ծանր հարված ստացավ, նորից դարձել էին ոչխար. ազատամարտիկ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 13, 24News

Սոթքում թուրքը մռութին ծանր հարված ստացավ, նորից դարձել էին ոչխար։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց ազատամարտիկ Վարդան Մալխասյանը։

Մալխասյանի համոզմամբ, Հայաստանն ու հայկական բանակը վերականգնվում են, ինչը անհանգստացնում է Թուրքիային և Ադրբեջանին։

Ազատամարտիկի կարծիքով, նրանք վախենում են, որ համախմբված հայ ժողովուրդը կարող է ծանր հարված հասցնել իրենց։

Մալխասյանի պնդմամբ, ՀՀ իշխանությունը կոմպլեմենտար, ոլոր-մոլոր քաղաքականություն է իրականացնում՝ փորձելով երկխոսել ինչպես Ռուսաստանի, այնպես  էլ Արևմուտքի հետ։

Ըստ նրա դա շատ ճիշտ մոտեցում է։

Ազատամարտիկը նաև նշեց, որ պետք չի խաբնվել Փաշինյանի հռետորաբանությանը, պատերազմից հետո նա շատ ավելի զգույշ է խոսում, բայց նրա մեջ խենթություն կա։

Մանրամասները` տեսանյութում։

--00—ՅՄ