Փաշինյանը պարտությանն է սովոր, համոզված է, որ չի հաղթելու. Սուրեն Սահակյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News

Փաշինյանը պարտությանն է սովոր, համոզված է, որ չի հաղթելու։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց հանրային, քաղաքական գործիչ Սուրեն Սահակյանը։

Սահակյանի համոզմամբ, Ադրբեջանը սպառնում է մեր ֆիզիկական գոյությանը և ներկայումս մեր գլխավոր խնդիրը անվտանգությունն է։

Ըստ նրա պետության անվտանգության ապահովման համար անհրաժեշտ է հաղթահարել ներքին արժեքային խնդիրներն ու սահմանել համընդհանուր այնպիսի մի արժեք, որի հիմքի վրա մարդիկ իրար հետ խոսելու և համագործակցելու հնարավորություն կունենան։

Սահակյանի կարծիքով, այժմ մարդիկ չեն կարողանում իրար հետ խոսել։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ