Պայքարը պետք է ոչ թե կիսափողոցային բառապաշարով, այլ ինստիտուցիոնալ լինի՝ հանուն պետության

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 24News

Ես աշխատել եմ այն ոլորտում, որտեղ ամեն մի խոսքը շատ մեծ ազդեցություն ունի, և կտրուկ գնահատականներ տալով՝ «դավաճան» կամ «ոչ դավաճան», մարդիկ չեն հասկանում, որ իրենք բառերի ուժը դարձնում են ոչինչ, փոշի։ Այս մասին Կարպիս Փաշոյանի հետ հարցազրույցի շրջանակում նշել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։ 

«Եթե մենք խոսում ենք պետության մասին, որը մեզ համար կարևոր է, մենք պետք է ավելի զգուշորեն վերաբերվենք էն բառերին, որոնք օգտագործում ենք։

Երկրորդ, մեզ մոտ ամեն ինչ շատ անձնական է, որը դառնում է կիսափողոցային հարաբերություններ պարզելու պես մի բան։ Իսկ ես ամեն ինչին փորձում եմ ավելի ինստիտուցիոնալ մոտենալ», - նշել է նա՝ հավելելով, որ իր գնահատականը Հայաստանում իշխող «Քաղաքացիական պայմանագրի» գործունեության մասին «ոչ պոզիտիվ է», «պառակտող և շատ դեպքերում՝ պոպուլիստական»։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԼՄ