«Սև հովազները» Սյունիքում դիրք են հետ բերել/ Նորից ՊՊԾ գունդը կգրավեի/ Հեղափոխության խանգարողը ես էի

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 21, 24News

ԱՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի ասպետ, պահեստազորի մայոր Պավլիկ Մանուկյանը «Մերձքաղաքական զրույց» հաղորդման շրջանակում պատմել է Շուշիում իր բանտարկության, ՀՅԴ-ին անդամակցելու և արտաքսվելու, ՊՊԾ գնդի գրավման ժամանակ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի «դերակատարության», ինչպես նաև իր ու «Սասնա Ծռեր» խմբավորման անդամների «սրերը խաչվելու» մասին։

Պավլիկ Մանկույանը խոսել է նաև ՊՊԾ գնդի գրավմանը մասնակցած և վիրավորում ստացած որդուց՝ Արամից, որը 44-օրյա պատերազմի օրերին հոր հետ եղել է Եղնիկներում։

Տեսանյութը կարող եք դիտել՝ ըստ հետևյալ ենթավերնագրերի․  

1․ Չեմ խոնարհվել, Ապարանցի Պավլիկն եմ (01:48),
2․ Աշխարհը տղայիս սրտում կտեղավորվի (04:19),
3․ Կմեռնեմ որպես երկրիս զինվոր (07:05),
4․ ՀՅԴ-ից ինձ արտաքսել են (08:27),
5․ Իշխանություն չեմ երազել (10:23),
6․ Շուշիի բանտում եմ նստել (12:01),
7․ Ոչ մեկից կյանք աղերսած չկամ (13:02),
8․ Սեյրան Օհանյանն ինձնից ներողություն է խնդրել (16:24),
9․ Հեղափոխության խանգարողը ես էի (19:34),
10․ Զարմանալի էր՝ Փաշինյանը ոնց մտավ ՊՊԾ (21:41),
11․ Մեդալներս անպատվաբեր տեղում էին (24:11),
12․ «Սև հովազները» Սյունիքում դիրք են հետ բերել (24:57),
13․ Նորից ՊՊԾ գունդը կգրավեի (28:50),
14․ Կամակոր եմ, կռվող տեսակ (30:08),
15․ Աստվածակերությամբ ենք զբաղված (32:02)։

--00—ԼՄ