Գերմանիան միտված է Հարավային Կովկասում հարատև խաղաղության ապահովմանը․ դեսպան Ռիխտեր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 12, 24News

1110782

Գերմանիան միտված է աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական ջանքերի իրականացմանը, Քիշնևում հունիսի 1-ին նախատեսված հնգակողմ հանդիպմանը Գերմանիայի մասնակցությունը ենթադրում է, որ Գերմանիան միտված է նշանակալի արդյունքների ապահովմանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց Հայաստանում Գերմանիայի դեսպան Վիկտոր Ռիխտերը «Հայ-գերմանական դիվանագիտական հարաբերությունների 30 տարին» գրքի շնորհանդեսի ժամանակ:

«Մենք միտված ենք հարատև խաղաղության ապահովմանը Հարավային Կովկասում: Խոսքը վերաբերում է նաև քաղաքական, տնտեսական և միջանձնյա հարաբերությունների զարգացման հնարավորություններին ամբողջ տարածաշրջանում: Մենք միտված ենք աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական ջանքերի իրականացմանը: Եվ ԵՄ-ի, ինչպես նաև ԱՄՆ ՄԶԳ աջակցությունը միտված են այս տարածաշրջանում հարատև խաղաղություն ապահովելուն: Եվ այս առումով մենք նախատեսել ենք նաև հանդիպումներ, խոսքը վերաբերում է նաև Եվրոպական համայնքի գագաթնաժողովին Քիշնևում հունիսի 1-ին: Այստեղ Գերմանիայի մասնակցությունը ենթադրում է նաև միտվածություն բավականին նշանակալի արդյունքների ապահովմանը»,-ասաց դեսպանը:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ