Ադրբեջանի ԶՈՒ-ն Սոթքի ուղղությամբ խախտել է հրադադարը՝ կիրառելով ականանետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 11, 24News

dirqer-zinvor

Ժամը 17:10-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Սոթքի ուղղությամբ խախտել են հրադադարը՝ կիրառելով ականանետ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ-ից։

Հայկական կողմը կորուստներ չունի: Ժամը 17:40-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:

Իրադրության  փոփոխության դեպքում պաշտպանության նախարարությունը հանդես կգա հաղորդագրությամբ:

--00—ՅՄ