Ադրբեջանը շարունակում է որոշակի պարբերականությամբ խախտել հրադադարը. ՊՆ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 11, 24News

1102956.thumb_.jpg

Ժամը 11:00-13:00-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Սոթքի հատվածում որոշակի պարբերականությամբ խախտել են հրադադարի ռեժիմը:

Ժամը 13:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: Իրադրության  փոփոխության դեպքում պաշտպանության նախարարությունը հանդես կգա հաղորդագրությամբ:

Հիշեցնենք, որ ժամը 06:00-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Հայկական կողմն ունի 4 վիրավոր, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

--00—ԶՀ