Կամավոր աշխատանքը կհամարվի աշխատանքային փորձառություն. ԱԺ-ում քննարկվեց համապատասխան օրենքի նախագիծը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 10, 24News

1110570

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը Ազգային ժողովում քննարկման ներկայացրեց «Կամավոր աշխատանքի մասին» օրենքի մասին նախագիծը, որով կկարգավորվի կամավոր աշխատանքի հետ կապված հարաբերությունները, սահմանում կամավոր աշխատանքի հետ կապված սկզբունքները։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում խորհրդարանական լսումների ժամանակ համապատասխան օրենքի նախագիծը ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը,նշելով, որ օրենքը կսահմանի կամավոր աշխատանքի սուբյեկտները, նրանց հիմնական նպատակները, իրավունքներն ու պարտականությունները, կամավոր աշխատանքի հետ կապված ծախսերի վճարման, ինչպես նաև կամավոր աշխատանքի կատարման իրավական հիմքերն ու այլ առանձնահատկությունները:

«Տարբեր շահագրգիռ կողմերի հետ քննարկումների արդյունքում բերել ենք մի նախագիծ, որը հնարավորություն կտա արդեն օրենսդրական մեխանիզմների միջոցով օժանդակել և զարգացնել կամավոր գործունեությունը Հայաստանում։

Բարեբախտաբար, կամավորության գաղափարախոսությունը Հայաստանում զարգացել է շատ շուտվանից՝ չսպասելով օրենսդրական կարգավորումներին»,- նշեց Սարգսյանը։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ