ՀՀ ներթափանցած 2 ադրբեջանցիներից մեկն ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը, դատավճիռ է կայացվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 8, 24News

դֆ

Հայաստան ներթափանցած երկու ադրբեջանցիներից մեկի՝ Ագշին Բաբիրովի գործով դատավճիռ է կայացվել։

«Լուրերի» հարցին ի պատասխան՝ դատախազությունից հայտնեցին, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Բաբիրովին դատապարտել է 11 ու 6 տարվա ազատազրկման։

Ադրբեջանցի զինծառայողը մեղավոր է ճանաչվել սահմանն ապօրինի հատելու, պետական սահմանով հրազեն և ռազմամթերք ապօրինի տեղափոխելու համար։

Նա ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը։

Երկրորդ զինվորի՝ Հուսոյն Ախունդովի գործը քննությունը շարունակվում է։  Ախունդովը մեղադրվում է նաև «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»ի պահակին սպանելու համար։

--00—ԱՊ