Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն ավելացել է ավելի քան 80 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 8, 24News

c972b167-a056-40a7-ae96-f5e27aa9cf0b.jpg

Հայաստան այս տարվա առաջին եռամսյակում 451 հազար 850 զբոսաշրջիկ է այցելել, ինչը 81.2 տոկոսով ավելի է, քան  նախորդ տարվա նույն ժամանակահատվածում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`այս մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները:

Հունվար-մարտ ամիսներին Հայաստան ամենաշատն այցելել են Ռուսաստանի քաղաքացիներ, ռուսաստանցի զբոսաշրջիկների թիվը կազմել է 237 հազար 40: Երկրորդ տեղում են տարբեր երկրներից Հայաստան այցելած հենց Հայաստանի քաղաքացիները՝ 74 հազար 186: Զգալի է նաև Հայաստան այցելած Վրաստանի քաղաքացիների թիվը՝ 53 հազար 707, Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիների թիվը՝  25 հազար 458:

Այս տարվա առաջին երեք ամսում Հայաստան է այցելել նաև Թուրքիայի 2 հազար 712 քաղաքացի, ինչը 2.2 անգամ ավելի է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված ցուցանիշը:

--00—ԶՀ