Հայաստան սեպտեմբերին այցելել է 260 հազար զբոսաշրջիկ. ցուցանիշն աճել է 62 հազարով

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

19.thumb_

Հայաստան 2023-ի սեպտեմբերին այցելել է 260 հազար զբոսաշրջիկ։ Տվյալը «Ֆեյսբուք»-ի իր էջում ներկայացրել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեն՝ նշելով որ այն լավագույնն է նախորդ տարիների համեմատ (2022թ.` 198 հազար, 2019թ.` 221 հազար զբոսաշրջիկ):

Նշվում է, որ 2023-ի հունվար-սեպտեմբերին Հայաստան է այցելել 1 միլիոն 850 հազար զբոսաշրջիկ։

--00—ՅՄ