Հիմա «Մոսկվայի մա՞րդ», թե՞ «արևմտյան պրոյեկտ»․ «Փաստ»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 6, 24News

Снимок

«Փաստ» օրաթերթը գրում է. «Նախօրեին տեղեկություն տարածվեց, որ «Արթուր Թարխանյան կենտրոնն» ու «Ապրելու երկիր» կուսակցությունը ստորագրել են համագործակցության հուշագիր, որով մեկնարկել է Երևանի զարգացման նախաձեռնություններ» ծրագիրը: Արտաքուստ քաղաքական բովանդակություն չունեցող այս տեղեկությունն իրականում հետաքրքիր քաղաքական ենթատեքստ ունի: Բանն այն է, որ նշյալ կենտրոնի հիմնադիր տնօրեն Անահիտ Թարխանյանը Հայ կառուցողական կուսակցության ղեկավար Անդրիաս Ղուկասյանի տիկինն է: Մեր ունեցած հավաստի տեղեկություններով, «Ապրելու երկիր» կուսակցությունը համագործակցում է Հայ կառուցողական կուսակցության հետ, իսկ վերջինիս ղեկավար Անդրիաս Ղուկասյանը համարվում է արևմտյան թևի քաղաքական գործիչ:

Եթե սրան հավելում ենք նաև այն հանգամանքը, որ «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը Երևանի ավագանու ընտրությունների՝ դեռևս ոչ պաշտոնական «քարոզարշավի» շրջանակներում ինտենսիվ «արևմտյան հանդիպումներ» է ունենում, այդ թվում՝ Հայաստանում ֆրանսիական և ամերիկյան համալսարաններում, ստացվում է, որ Ռուբեն Վարդանյանի անվան հետ կապվող այս կուսակցությունը, այսպես կոչված, «արևմտյան պրոյեկտ» է և գործում է այդ դաշտում:

Սա ուշագրավ է հատկապես այն տեսակետից, որ Մոսկվայից Արցախ տեղափոխված և պետնախարար նշանակված Ռուբեն Վարդանյանին ժամանակին «մեղադրում» էին «Մոսկվայի մարդ», «Պուտինի դրածո» լինելու մեջ»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

--00—ՅՄ