Նիկոլը ՀՀ շահը հարմարեցնում է Թուրքիային` ուրանալով Արցախն ու Ցեղասպանությունը. Աննա Մկրտչյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 3, 24News

Նիկոլը ՀՀ շահը հարմարեցնում է Թուրքիային` ուրանալով Արցախն ու Ցեղասպանությունը։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։

Մկրտչյանի համոզմամբ, վաշինգտոնյան բանակցություններից որևէ լավ բան սպասել պետք չի, ըստ նրա՝ դա Արցախը հանձնելու հերթական գործընթացն է։

Մկրտչյանի պնդմամբ, իշխանությունը կոռումպացված է, թալանչի և բռնարար, նրանք չեն ներկայացնում հայ ժողովրդին և չեն արտահայտում նրա կամքը։ Պատգամավորը նաև նշեց, որ այս իշխանությունը անկասկած հեռացվելու է և ենթարկվելու է պատասխանատվության։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԱՊ