Զիվորական կացարանում հրդեհի գործով փաստաբանը լրացուցիչ փորձաքննության միջնորդություն է ներկայացրել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 2, 24News

61b358ad-1932-4d73-ba05-003aaf56e6f9.jpg

Ազատ գյուղի զիվորական կացարանում հրդեհի գործով փաստաբան Նորայր Նորիկյանը լրացուցիչ փորձաքննություն նշանակելու միջնորդություն է ներկայացրել։

«Այս պահին ստացված պատասխանները որոշակի հակասություններ են առաջացնում մեզ համար, որոնք ճշտելու համար դիմել ենք նախաքննական մարմնին։

Սպասում ենք նաև համալիր փորձաքննությունների պատասխաններին։ Ստանալուց հետո կորոշենք կրկնակի փորձաքննություն պահանջելու հարցը»,- «Սպուտնիկ Արմենիա»-ի հետ զրույցում ասել է Նորայր Նորիկյանը։

--00—ԶՀ