Զորամասում բռնկված հրդեհը, որի հետևանքով զոհվել է 15 մարդ, մարվել է․ լուսանկարներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 19, 24News

նկար

ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում զորամասի հրդեհից։

նկար

Հունվարի 19-ին՝ ժամը 01:15-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում այրվում է շինություն: 

նկար

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբեր և հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

նկար

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:58-ին, մարվել՝ 06:33-ին: 

Շինությունից դուրս է բերվել 15 դի, 3 անձ տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել է Վարդենիսի ԲԿ։

Լուսանկրաները՝ ըստ shamshyan.com-ի։

նկար

--00—ԼՄ