«Ապրելու երկիր» կուսակցությունը նոր քաղաքական խորհրդի կազմ ունի

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 30, 24News

ԱԵ

«Ապրելու երկիր» կուսակցությունը նոր քաղաքական խորհուրդ ունի։ Այդ մասին տեղեկանում ենք կուսակցության տարածած մամուլի հաղորդագրությունից․

«Կուսակցության որոշումներ կայացնող մարմնի նոր կազմը՝ քաղխորհուրդը, ընտրվել է ապրիլի 22-ին տեղի ունեցած համագումարի ժամանակ ու բաղկացած է 23 անդամից՝ Անահիտ Խեչոյան, Անդրանիկ Ամիրջանյան, Արամ Մանուկյան, Արաքսյա Գրիգորյան, Արթուր Աստոյան, Արկադի Թամազյան, Արմեն Հայրապետյան, Արսեն Աղաբաբյան, Դավիթ Մանուկյան, Լևոն Օհանյան, Կարեն Մալխասյան, Հայկ Մկրտչյան, Մանե Թանդիլյան, Մարատ Գերասիմյան, Մեսրոպ Առաքելյան, Մոնթե Մաթևոսյան, Ռաֆայել Հարությունյան, Սամսոն Գրիգորյան, Սյուզաննա Ավետիսյան, Վալոդյա Գրիգորյան, Վահե Վարդանյան, Վրույր Այվազյան, Տիգրան Սահակյան»,- ասվում է հաղորդագության մեջ։

--00—ՍՊ