Երևանում իշխանազրկելու ենք թքողներին. «Ապրելու երկիրը» կմասնակցի ավագանու ընտրություններին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News

Թքած ունենալու նուրբ արվեստը որպես արժեհամակարգ կրող և թքելը քաղաքական հպարտության առարկա ներմուծողները պետք է հասկանան, որ խայտառակում են մեր պետությունը և մեզ։ Հույս չունեմ, որ կհասկանան, իմ հույսն իրենք չեն, իմ հույսը մեր ժողովուրդն է, ով իշխանազրկելու է թքողներին մի կողմից, մյուս կողմից քաղաքական ապտակ է հասցնելու նրանց Երևանում։ Այս մասին «Ապրելու երկիր» կուսակցության համագումարի ժամանակ հայտարարեց կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը։

Թանդիլյանն առաջարկեց Երևանի ավագանու առաջիկա ընտրությունները վերածել իշխանության անվստահության հանրաքվեի․ «Եվ սա ամենևին չի նշանակում աչքաթող անել Երևանի զարգացման տեսլականը, որը կարճ ժամանակ անց ներկայացնելու ենք Երևանի բնակիչներին»,-ասաց նա։

Նա ընդգծեց՝ եթե մինչև ապրիլի 25-ը չընտրվեց Երևանի նոր քաղաքապետ, ավագանին պետք է լուծարվի օրենքով սահմանված կարգով․ «Եթե այս հարցում կառավարությունը մատնվի անգործության, ապա կհանդիպենք դատարանում»,-հավելեց Մանե Թանդիլյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

--00—ՅՄ