Հայաստանն այնպիսի երկիր է դառնալու, որտեղ ապրելը երազանք կլինի. Մեսրոպ Առաքելյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News

ՀՀ իշխանությունները երկու տարվա ընթացքում այդպես էլ չեն հասկացել մեկ պարզ բան, որ խաղաղության օրակարգի հաստատումը պայմանագիր ստորագրելով չի լինում։ Ունենք բազմաթիվ պայմանագրեր, որոնք մնացել են պատմության դասագրքի էջերում, իսկ Արցախի վերաբերյալ վերջին փաստաթուղթը խախտված է արդեն 132 օր, երբ մեր հայրենակիցների մի մասը տոտալ շրջափակման մեջ է՝ ի հեճուկս խաղաղության դարաշրջանի։ Այս մասին «Ապրելու երկիր» կուսակցության համագումարի ժամանակ հայտարարեց կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։

Առաքելյանը նշեց, որ Ադրբեջանի բռնապետ իշխանությունը կանգ չի առնելու, և հոխորտացող հռետորաբանությունն ու գործողությունները նպատակ ունեն շարունակել թուլացնել Հայաստանն ու Արցախը՝ օրակարգում չունենալով խաղաղություն հաստատելու որևէ մտադրություն։

Մանրամասն՝ տեսանյութում։

--00—ՅՄ