Հերթագրման հին համակարգի փոխարեն կներդրվի նոր և արդիականացված համակարգ․Գերմանիայում ՀՀ դեսպանություն

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 29, 24News

16699522_0_85_1600_985_1920x0_80_0_0_e00c0f4fbfa6f01f17512b7f8b799fd5

Գերմանիայում ՀՀ դեսպանությունից հայտնում են․

«Հարգելի քաղաքացիներ,

Ուրախ ենք տեղեկացնել, որ Գերմանիայում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժնի ծառայությունները բարելավելու նպատակով հերթագրման հին համակարգի փոխարեն կներդրվի նոր և արդիականացված համակարգ։

Այն կգործի մայիսի 4-ից։

Հերթագրման հին համակարգը այսօրվանից սկսած այլևս չի գործի, սակայն արդեն իսկ գրանցված բոլոր հերթագրումները մնում են ուժի մեջ։

Նոր համակարգով հերթագրվելու մանրամասների վերաբերյալ կտեղեկացնենք հավելյալ»։

--00—ՅՄ