ՀԱԷԿ-ի արդիականացման համար ռուսական վարկի երկարացման հարցը համաձայնեցված դեռ չէ.Սվիրիդենկո

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News

աին

Հայկական ԱԷԿ 2-րդ էներգաբլոկի արդիականացման աշխատանքների համար նախատեսված ռուսական վարկի երկարացման հարցի վերաբերյալ Հայաստանի ու Ռուսաստանի միջև համաձայնություն դեռ չկա։

«Որքանով, որ տեղյակ եմ, չի լուծվել հարցը: Ընթանում են բանակցություններ»,-այդ մասին լրագրողներին հայտնել է Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման նախագծի ռուսական կողմի ղեկավար Յուրի Սվիրիդենկոն:

Ավելի վաղ՝ 2019-ի դեկտեմբերին, տարածքային կառավարման և ենթակառուցվածների զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը լրագրողներին ասել էր, որ Ռուսաստանի կողմից համաձայնություն է ստացվել ՀԱԷԿ 2-րդ էներգաբլոկի արդիականացման աշխատանքների համար նախատեսված վարկի երկարացման ժամկետների մասով:

«Այս տարվա ընթացքում քննարկվում էր վարկի երկարացման խնդիրը: Այս պահին ունենք փոխհամաձայնություն և ՌԴ ֆինանսների նախարարի կողմից արդեն իսկ երկարացման համաձայնություն ստացվել է», - ասել էր Սուրեն Պապիկյանը, ապա նաև տեղեկացրել, որ 
մնացել են իրավական գործողությունները, որոնք պիտի կատարվեն 2 կողմերից:

«Աշխատանքները ծանր են և, հաշվի առնելով օբյեկտի ու անվտանգության խնդիրների կարևորությունը, շտապողականությունը կարող է վնաս հասցնել աշխատանքին: Դրա համար էլ անհրաժետություն է ավելանում որոշ աշխատանքների ժամկետի երկարաձգում, այդ իսկ պատճառով մինչև 2020 թվականը վարկի երկարացում է նախատեսվում, որը թույլ կտա հասցնել 2-րդ էներգաբլոկի արդիականացման աշխատաքները հասցնել ավարտին»,-ասել էր Պապիկյանը: