Ապամոնտաժվել են «Ջոսե գարդեն» և նախկին «Հին Հռոմ» սրճարանները

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 27, 24News

l-0x54wh-2560x1492z-0.307

Քաղաքային իշխանությունը շարունակում է Երևանի կենտրոնն ազատել հողազավթված տարածքներից: Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների և Կենտրոն վարչական շրջանի ուժերով այս անգամ ապամոնտաժվել են «Ջոսե գարդեն» և նախկին «Հին Հռոմ» սրճարանները։

Գործընթացն իրականացվել է Օղակաձև զբոսայգու 5-րդ հատվածում

Երևանյան զբոսայգիների ապօրինաբար զավթված գոտիները փուլ առ փուլ վերականգնվելու են, կանաչապատվեն ու վերադարձվեն երևանցիներին:

--00—ՅՄ