Երկու պատերազմում հաղթած Միքայել Արզումանյանը 3-րդում պարտվել է․ այդպես էր որոշել նրան դատողը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 25, 24News

5134c1b9-8086-4359-88cd-24c9c242499b.jpg

Արցախի ՊԲ պահեստազորի գնդապետ, Արցախի զինված ուժերի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի նախկին պետ Սենոր Հասրաթյանը գրել է․

«Այսօր հակակոռուպցիոն դատարանում մեկնարկեց Արցախի ՊԲ նախկին հրամանատար գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանի գործով դատական նիստը...

Դատվում է մի մարդ, ով դեռևս պատանի տարիքում զինվորագրվել է Արցախի պաշտպանությանը, անցել երեք պատերազմ, որից երկուսում հաղթել է, իսկ երրորդում, ցավոք, պարտվել...

Բայց պարտվել է ոչ թե նրա համար, որ անկարող էր հաղթել, այլ որովհետև այդպես էր որոշել այսօր նրան դատողը...

Հ.Գ.-...նիկոլի օրոք դատվելը եթե ոչ հերոսություն, ապա, առնվազն, զոհողություն է՝ հանուն արժանապատվության... Իսկ թե ինչպիսի ապրումներ կունենան նրանք, ովքեր կդատվեն նիկոլից հետո, դժվար չէ կռահել...»։

--00—ԶՀ