Հայտնի է՝ ինչ են քննարկել Ալիևն ու ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 19, 24News

ալիև

ԱՄՆ պետքարտուղարի և Ալիևի հանդիպմանը մտքեր են փոխանակվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման և խաղաղության պայմանագրի շուրջ։ Ադրբեջանն առաջարկել է 5 սկզբունք, որոնք հիմք են հանդիսանալու Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի համար։

Օլսոնն, իր հերթին, ընդգծել է, որ ԱՄՆ-ն աջակցում է տարածաշրջանային խաղաղության օրակարգին և Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի վաղ ստորագրմանը։ Այս համատեքստում հատկապես նշվել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի դերը։

--00—ՍՊ