ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնին հանդիպել է Իլհամ Ալիևի հետ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 5, 24News

․

Բաքու ժամանած ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնը նոյեմբերի 5-ին հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Մինչ այդ, Օլսոնը եղել է Հայաստանում, որտեղ մասնակցել է տարածաշրջանային համաժողովի, հանդիպել Հայաստանի իշխանությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։

--00--ԱՀ