Փրկարարները Կիևյան կամրջի վրա ինքնասպանության փորձ են կանխել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News

1

Ապրիլի 6-ին` ժամը 05։41-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝  նետվելով Կիևյան կամրջից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարաները կանխել են Հ․ Ջ․-ի (ծնված 1997 թ․) ինքնասպանության փորձը․ վերջինս տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժին։

--00—ԼՄ