Կեղծ ահազանգ. փրկարարներն ու բժիշկները կես ժամից ավելի Կիևյան կամրջի տակ դի են փնտրել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12, 24News

1

Սեպտեմբերի 12-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:50-ի սահմանում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի Կիևյան կամրջից իրեն ցած է նետել: Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը:

Դեպքի վայր հասած փրկարարները, բժիշկներն ու ոստիկանները 4 ժամից ավել կատարել են որոնողական աշխատանքներ, սակայն պարզվել է, որ ահազանգը չի համապատասխանում իրականությանը, որից հետո որոնողական աշխատանքները դադարեցվել են:

--00—ԼՄ