Երևանում բազմաբնակարան շենքի վերամբարձ կռունկի ճոպանը կտրվել է, 24-ամյա աշխատակիցը տեղում մահացել է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News

Screenshot 2023-03-14 180718

Այսօր՝ մարտի 14-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։30-ի սահմաններում «Արաբկիր» բժշկական կենտրոնից Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը՝ կանչով մեկնել է Մ․ Մելիքյան 2/1 հասցե, որտեղ կառուցվում է էլիտար բազմաբնակարանային շենք, և այնտեղ հայտնաբերել են երիտասարդ տղայի դի։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Ահազանգով ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Զորիկ Ավդիշոևի գլխավորությամբ։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ