24-ամյա մի երիտասարդը գողության փորձի համար բերման է ենթարկվել

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8, 24News

Սեպտեմբերի 7-ին ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, Դիլիջանի քաղաքային զբոսայգուց ոստիկանություն բերման ենթարկեցին 24-ամյա մի երիտասարդի։
Իրավապահների բացատրական աշխատանքի շնորհիվ բերման ենթարկվածը խոստովանեց, որ նույն օրը մետաղյա ձողով վնասել է «Զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնի» մուտքի դուռը, փորձել հեծանիվ գողանալ, սակայն անվտանգության աշխատակիցների՝ նշված վայր հասնելու պատճառով չի կարողացել գողությունն ավարտին հասցնել և փախել է։
Բացի այդ, երիտասարդը խոստովանեց նաև, որ սեպտեմբերի 6-ի լույս գիշերը պոկել է Աբովյան փողոցի խանութներից մեկի ճաղավանդակը, մտել ներս ու գողացել տարբեր ապրանքներ։
Գողոնի մի մասը հայտնաբերվել է։
Դեպքերի բոլոր հանգամանքները պարզվում են։
Նախապատրաստվում են նյութեր։

-- 00—ՄՀ