Գնել Սանոսյանը Եգիպտոսի դեսպանի հետ քննարկել է Հայաստանում ներդրումային հնարավորությունները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News

2

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սերենադ Գամիլի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին նաև «Elsewedy Electric Group» ընկերության ներկայացուցիչները։

Հանդիպման ժամանակ քննարկվել են Հայաստանում ներդրումային հնարավորությունները, էներգետիկ ենթակառուցվածքների և վերականգնվող էներգիայի ոլորտներում համագործակցության հնարավորությունները։

Նախարարը նշել է, որ Հայաստանի ենթակառուցվածքները բավական արագ են զարգանում, Հայաստանի էներգետիկ համակարգում ենթակառուցվաքծերի կառուցման, վերակառուցման, վերազինման աշխատանքները հիմնականում իրականացվում են միջազգային մրցույթների միջոցով և եգիպտական ընկերությունները կարող են մասնակցություն ունենալ դրանց։

Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

--00—ԼՄ