Հայաստանում Եգիպտոսի դեսպանի տանը մաքրուհի աշխատող անձը գողություն է կատարել․ Aravot.am

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 28, 24News

Ոստիկանություն Մարտունի
Aravot.am -ի տեղեկություններով, Է. Ա.-ից ահազանգ է ստացվել, որ Վերին Անտառային փողոցում բնակվող Եգիպտոսի դեսպանի տան աշխատակցուհին գողություն է կատարել:

Դեպքի վայր մեկնած հետաքննիչը պարզել է, որ մարտ ամսից մինչև մայիսի 20-ն ընկած Ժամանակահատվածում Հ. Ա.-ն, որպես մաքրուհի աշխատելով ՀՀ-ում Եգիպտոսի դեսպան Բահաա Էլ Դին Բահգատ Դիսուկիի տանը, գողացել է կոսմետիկ պարագաներ և ոսկյա թևնոց:

ՔՀԲ ծառայողները գողությունը կատարելու կասկածանքով բերման են ենթարկել Հ. Ա.-ին, ում մոտից անձնական խուզարկությամբ գողոնը մասնակի հայտնաբերվել է:

Դեսպանից ընդունվել է հաղորդում: Հ.Ա.-ն բաց է թողնվել:

Նախապատրաստվում են նյութեր:

--00--ԱՀ