Քերոբյանն ու Եգիպտոսի դեսպանը մտքեր են փոխանակել ավիահաղորդակցության և այլ ոլորտների վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 31, 24News

l-0x72wh-2048x1193z-0.3838

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սերենադ Գամիլի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել է նաև Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունից։

Կողմերը կարևորել են երկու երկրների միջև առկա բարեկամական հարաբերությունները, որոնք նպաստում են փոխգործակցության շարունակական զարգացմանն ու ամրապնդմանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-եգիպտական տնտեսական համագործակցության խորացմանը, գործարար կապերի ամրապնդմանը, փոխադարձ առևտրի ակտիվացմանը վերաբերող մի շարք հարցեր։

Անդրադարձ է կատարվել համագործակցության առավել հեռանկարային ուղղություններին, մասնավորապես, շինարարության, առողջապահության, մշակող արդյունաբերության, արևային էներգիայի ոլորտներում։

Մտքեր են փոխանակվել ավիահաղորդակցության, զբոսաշրջության և այլ ոլորտների վերաբերյալ:

--00—ՅՄ