Քերոբյանի հետ հանդիպմանը Ղազախստանի դեսպանը բարձր է գնահատել ՀՀ-ի հետ առևտրաշրջանառության զգալի աճը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

photo_2023-10-05_16-31-00

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հոկտեմբերի 5-ին ընդունել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևի գլխավորած պատվիրակությանը։

Հանդիպման սկզբում Վահան Քերոբյանն ընդգծել է երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների ընդլայնման և առևտրաշրջանառության ավելացման կարևորությունը։

Այնուհետև կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության հնարավորությունները, այդ թվում՝ արդյունաբերական կոոպերացիայի նախագծերի և ներդրումային ծրագրերի իրականացման ուղղությամբ։

Հանդիպման ընթացքում Բոլատ Իմանբաևը համառոտ ներկայացրել է Ղազախստանի տնտեսության ոլորտում իրականացվող պետական քաղաքականությունն ու առաջնահերթությունները։

Ղազախստանի դեսպանը բարձր է գնահատել Հայաստանի տնտեսության ոլորտում վերջին տարիների ընթացքում գրանցվող բարձր ցուցանիշները, ինչպես նաև  Հայաստանի և Ղազախստանի միջև առևտրաշրջանառության զգալի աճը։

--00—ՅՄ