Քննարկում՝ տնտեսության տարբեր ճյուղերում նոր ներդրումների ներգրավման հնարավորությունների շուրջ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News

318346601_852715259267962_5679009572465940318_n

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ այսօր հանդիպել եմ Amundi խմբի գործադիր տնօրենի տեղակալ Բերնար դը Վիթի, «Ամունդի-Ակբա Ասենթ Մենեջմենթ» ՓԲԸ գործադիր տնօրեն Ժան Մազեջյանի, գործադիր տնօրենի տեղակալ, ֆոնդերի կառավարիչ Հրայր Ասլանյանի և խորհրդի նախագահ Հակոբ Անդրեասյանի հետ։ 

«Քննարկել ենք Հայաստանի տնտեսության արդիականացմանն ուղղված նոր նախաձեռնությունների, կապիտալի շուկայի զարգացման, ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերում կուտակային կենսաթոշակային ֆոնդերի միջոցների ներգրավման և առաջիկա ծրագրերին առնչվող մի շարք հարցեր։

Զրուցել ենք նաև տնտեսության տարբեր ճյուղերում նոր ներդրումների ներգրավման հնարավորությունների շուրջ»։

--00—ՅՄ