Չարագործները քարեր են նետել Գյումրի-Երևան երթուղով ընթացող էլեկտրագնացքի վրա

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News

Screenshot 2023-03-13 145853

Մարտի 11-ին չարագործները քարեր են նետել Գյումրի-Երևան երթուղով ընթացող «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության էլեկտրագնացքի վրա ՝ ընկերությանը պատճառելով նյութական վնաս:

gnacq

Միջադեպը տեղի է ունեցել Նորագավիթ-Երևան ուղեմասում ։ Քարերից մեկը կոտրել է էլեկտրագնացքի պատուհանը։ Երջանիկ պատահականությամբ լեփ-լեցուն էլեկտրագնացքի ուղևորներից ոչ ոք չի տուժել։ Դեպքի մասին տեղեկացվել են իրավապահ մարմինները։

gnaacq

ՀԿԵ-ն քաղաքացիներին կոչ է անում պատասխանատու վերաբերմունք ցուցաբերել երկաթուղային ենթակառուցվածքի և շարժակազմի նկատմամբ և հիշեցնում է, որ նման խուլիգանական արարքները հղի են ոչ միայն իրավական հետևանքներով դրանց կատարողների համար, այլև վտանգում են ուղևորների կյանքն ու առողջություն։

--00—ՅՄ