Լիոնի ավտոբուսի վրա քարեր են նետել, մարզիչը վնասվածքներ է ստացել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News

IMG_4601-750x375

«Լիոնի» մարզիչը վնասվածք է ստացել «Մարսելի» հետ խաղից առաջ ավտոբուսի վրա հարձակումից հետո։ Լիգա 1-ի 10-րդ տուրի «Մարսել» – «Լիոն» հանդիպումը պետք է մեկնարկեր Երևանի ժամանակով 23:45-ին։

Le Parisien-ի փոխանցմամբ՝ «Լիոնի» ավտոբուսի վրա քարերով հարձակվել են «Վելոդրոմ» մարզադաշտ տանող ճանապարհին։ Կոտրվել է մեքենայի ապակին: Ապակու բեկորները հարվածել են «Լիոնի» գլխավոր մարզիչ Ֆաբիո Գրոսոյի դեմքին։ Իտալացին արյունահոսություն է ունեցել: Այս մասին հայտնում է L’Équipe-ը։

Ենթադրվում է, որ Գրոսոյի օգնական Ռաֆֆայել Լոնգոն նույնպես վիրավորվել է, երբ ապակին հարվածել է նրա աչքին։ Գրոսոյին բժշկական օգնություն է անհրաժեշտ եղել։ Նրան վիրակապել են:

Խաղը կայանալու-չկայանալու մասին որոշում կկայացվի շուտով։

Աղբյուրը՝ Armsport.am

--00—ՅՄ