Խոսել են Վրաստան-Թուրքիա-Ադրբեջան տարանցիկ միջանցքների կարևորության մասին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 7, 24News

-Ասդրբեջան-Թուրքիա-e1678124554205

Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեի հրավերով Վրաստանում են Թուրքիայի և Ադրբեջանի խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների նախագահներն ու պատվիրակության այլ անդամներ։ Այս մասին հայտնում է Aliq.ge-ն։

Այցի առաջին օրը կայացել է Վրաստան-Թուրքիա-Ադրբեջան արտաքին հարաբերությունների հանձնաժողովների տարեկան եռակողմ հանդիպումը։ Նիստը բացել է Սամխարաձեն` իր խոսքում արծարծելով այնպիսի կարևոր հարցեր, ինչպիսիք են Ռուսաստանի ագրեսիան Ուկրաինայում և դրա հետևանքները գլոբալ ու տարածաշրջանային մակարդակներում, Հարավային Կովկասի համար նոր հնարավորություններն ու եռակողմ օրենսդրական ձևաչափի արդյունավետ օգտագործման ուղիները։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ