Գյումրու ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում զորավարժանքներ են

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News

6107196a-dcf7-448d-8dcf-1239658ec87b.jpg

Ինչպես տեղեկացնում են Գյումրիում տեղակայված ռուսական 102 ռազմաբազայից՝ յուրաքանչյուր ուրբաթ ժամը՝ 16:00-18:00-ն, ռուսական 102 ռազմական բազայի զինվորական տարածքներում, զորքերի մարտունակության պահպանման համար անցկացվում են զորավարժանքներ․ տեղեկացնում են Գյումրու համայնքապետարանից։ «Մեր ազգաբնակչությանը հորդորում ենք, քաղաքի տարածքում կրակոցների ձայներ լսելիս խուճապի չմատնվել»,- ասված է հաղորդագրությունում։

--00—ԶՀ