Աշխատանքները կրում են հրատապ բնույթ․ պարզաբանում՝ կառավարության դիմաց այսօրվա ակցիայի վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 23, 24News

Screenshot 2023-02-23 182435

Ի պատասխան ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի ղեկավար կազմի հայտարարությունների, որոնք այսօր հնչել են Կառավարության դիմաց բողոքի ակցիայի ժամանակ, «Գրին Փրոփերթի Դիվելոփմենթ» ՓԲ ընկերությունը հայտնում է.

«Գրին Փրոփերթի Դիվելոփմենթ» ՓԲ ընկերությունը իրականացնում է ոռոգման համակարգի արդիականացման աշխատանքներ, համաձայն Երևան համայնքի կողմից տրված շինարարության թույլտվության պահանջների և հաստատված նախագծի:

Աշխատանքները սկսելուց առաջ ընկերությունը պաշտոնական նամակով Կենտրոնին իրազեկել է աշխատանքների կատարման սկսելու մասին: 

Ջրատարի արդիականացման աշխատանքերն իրականացվում են «Գրին Փրոփերթի Դիվելոփմենթ» ՓԲ ընկերության սեփական միջոցներով:

Կենտրոնի ղեկավարությանը բազմիցս առաջարկվել է բանակցել, աշխատանքների կատարման համար գալ համաձայնության՝ որպեսզի ապահովենք կենտրոնի  բնականոն աշխատանքները:  Մեր առաջարկները մնացել են անպատասխան:

Կենտրոնի ղեկավարությանը բազմից թե´ գրավոր, թե´ բանավոր առաջարկել ենք նաև համապատասխան սարքեր տեղադրել իրենց սարքերի մոտ, որպեսզի փորձագետների կողմից չափվեն տատանման առկայությունը և իրականացնեն համապատասխան միջոցառումներ: Այս առաջարկները նույնպես մերժվել են:

Կենտրոնի ներկայացված փաստարկներով հիմնավորված չէ վերջինիս վնաս պատճառելու հանգամանքը:

Հայտնում ենք, որ ընկերության կողմից կնքվել է պայմանագիր, որով պետք է իրականացվի հետազոտություն և փորձագետի կողմից տրվի եզրակացություն կենտրոնի մասնաշենքում գտնվող սարքավորումների ազդեցության վերաբերյալ: Ավելին ընկերությունը կնքել է պայմանագիր, որով ապահովագրվել են շինարարական աշխատանքների հետևանքով երրորդ անձանց պատճառված գույքային վնասները:

Աշխատանքները կրում են հրատապ բնույթ և ենթակա են անհապաղ կատարման, քանի որ նշված ջրատարով ոռոգվում են Կենտրոն, Էրեբունի, Նորք և այլ համայքների կանաչապատ տարածքները:

ՀՀ վարչական դատարանը իր որոշմամբ արձանագրել է, որ Կենտրոնը որևէ փաստարկ չի ներկայացրել կառուցապատողի կողմից իրեն վնաս պատճառելու մասին, որի արդյունքում շինարարական աշխատանքների կասեցման որոշումը դատարանի որոշմամբ վերացվել է:

Ջրատարի արդիականացման նախագծան աշխատանքները իրականացվել են մասնագիտացված ընկերության կողմից, իսկ շինարարական աշխատանքները նույնպես իրականացվում է մասնագիտացված շինարարական ընկերության կողմից:

Հայտարարում ենք, որ ընկերությունը Կենտրոնի որոշ աշխատակիցների ոչ իրավաչափ և ապօրինի գործողությունների արդյունքում կրում է զգալի ֆինանսական վնասներ և դիտարկում է վնասների փոխհատուցման հայցով կենտրոնից պահանջել կրած վնասների փոխհատուցում:

Միևնույն ժամանակ ընկերությունը ողջունում է ԿԳՄՍ-ի պատրաստակամությունը կազմակերպել հանդիպում քննարկում ստեղծված հարցերին հանգուցալուծում տալու նպատակով և պատրաստ է ներկայացնել համապատասխան առաջարկներ:

--00—ՅՄ