Ժամը 15:00-ի դրությամբ 50 243 ԼՂ բռնագաղթված է հատել Հակարիի կամուրջը. վարչապետի խոսնակ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27, 24News

Ժամը 15:00-ի դրությամբ, Հակարիի կամուրջը հատել է 50.243 անձ: Այս պահի դրությամբ պետությունը հոգացել է շուրջ 5.700 անձի համար: Այս մասին հայտնում է Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։

Բաղդասարյանը նշեց, որ այս պահին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից գործարքվել է կամավոր հարթակ, որտեղ արդեն կա 660 լրացված հայտ։

 «Այս ժամի դրությամբ ևս 74 բուժառու տեղափոխվել է ՀՀ, տեղափոխված բուժառուների ընդհանուր թիվը կազմում է 311, բոլոր քաղաքացիները ստացիոնալ բուժում են ստանում»,- ասաց Բաղդասարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԼՀ