Լին Թրեյսիին հրավիրել են ՌԴ ԱԳՆ և դեմարշ հայտնել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, 24News

Screenshot 2023-02-21 163720

ՌԴ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին հրավիրել են Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն, որտեղ նրան դեմարշ են հայտնել՝ Ուկրաինայում ռազմական գործողություններին Վաշինգտոնի ներգրավվածության կապակցությամբ։ Այս մասին հայտնում են ՌԴ ԱԳ նախարարության մամուլի ծառայությունից։

ՌԴ ԱԳՆ-ում Լին Թրեյսիին հայտնել են նաև Ռուսաստանի դիրքորոշումն առ այն, որ «ԱՄՆ-ի կողմից ներկայումս վարվող ագրեսիվ քաղաքական կուրսը, որն ուղղված է Ռուսաստանի հետ բոլոր ոլորտներում առճակատման խորացմանը, ապակառուցողական է»։

«Իրավիճակի լիցքաթափման համար Վաշինգտոնը պետք է քայլեր ձեռնարկի՝ ամերիկյան և ՆԱՏՕ-ի զինվորականներին ու նրանց ռազմական տեխնիկան դուրս բերելու, ինչպես նաև հակառուսական թշնամական ակտիվությունը դադարեցնելու ուղղությամբ»,-ասել են ՌԴ ԱԳՆ հրավիրված ԱՄՆ դեսպանին։

--00—ՅՄ