Նախագահները եթե մակարդակ ու խելք ունենային, ինձ էլ կկանչեին այդ հավաքին, էդ ի՞նչ գիտեն, որ ես չգիտեմ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28, 24News

Նախագահները եթե մակարդակ ու խելք ունենային, ինձ էլ կկանչեին այդ հավաքին, էդ ի՞նչ գիտեն, որ ես չգիտեմ։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը։

Հայրիկյանի համոզմամբ, նախագահների ֆորմատը խայտառակություն է, ինչպես նաև՝ իրենք, իսկ նրանց առաջարկած լուծումները չեն կարող արդյունավետ ու կենսունակ լինել, քանի որ կտրված են ժողովրդավարության և սահմանադրականության հիմքից։

Անկախության սիմվոլի կարծիքով, Հայաստանի ամենամեծ խնդիրը շարունակում է մնալ Սահմանադրությունը, իսկ Նիկոլ Փաշինյանը ոչ մի քայլ չձեռնարկեց դրա փոփոխման համար, ընդհակառակը՝ ուրիշի համար նախատեսված կոստյումը հագավ և հիմա իրեն շատ լավ է զգում դրա մեջ։

Ըստ Հայրիկյանի՝ Փաշինյանը բռնազավթել է իշխանությունը։

--00—ԱՊ