Ռումինիայում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 14, 24News

26463324_88_0_1511_1067_1400x0_80_0_0_02012371548f5d7fe38de46462825b7b

Ռումինիայի հարավ-արևմուտքում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով երկրի ֆիզիկայի զարգացման հետազոտությունների ռումինական ազգային ինստիտուտին:

Ռումինիայի սեյսմոլոգները երեկ նույնպես գրանցել էին 5,2 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը երկրի հարավ-արևմուտքում գտնվող Գորջ կոմսությունում էր:

Նշվում է, որ երկրաշարժը զգացվել է ոչ միայն Ռումինիայի մայրաքաղաքում, այլև հարևան Մոլդովայում:

--00—ՅՄ