Մեքսիկայի ափերի մոտ 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 24, 24News 

երկրաշարժ

Մեքսիկայի ափերի մոտ 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին РИА Новости-ի փոխանցմամբ՝ հայտնել է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը։  

Սեյսմոլոգների տվյալներով՝  էպիկնետրոնը եղել է 15,8 կիլոմետր խորությամբ։   

Հնարավոր ցունամիի մասին չի հաղորդվել։