5,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայում

ԵՐԵՎԱՆ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30,  24 News

երկրաշարժ

Նոյեմբերի 30-ի առավոտյան 5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Թուրքիայի արևմուտքում: Ինչպես հաղորդել է CNN Turk հեռուստաալիքը, ուժեղ սեյսմիկ ցնցումներ են զգացվել Ուռլա քաղաքի (Իզմիրի նահանգ) մերձակայքում՝ Էգեյան ծովի ափին:

Հիմնական երկրաշարժին հետևել են 4,3 և 2,8 մագնիտուդով ցնցումներ: Իզմիրի նահանգապետի տվյալներով՝ հնարավոր զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ առայժմ չեն ստացվել։

--00—ՄՀ

Տեսանյութեր